Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են
29.05.2017 | 13:16

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,30 %-ով՝ մինչև 49,65 դոլար մեկ բարելի դիմաց:


Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,15%-ով՝ մինչև 52,07 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Դիտվել է՝ 4805

Մեկնաբանություններ